2098 դիտում
10:05 07-02-2014
«Գազպրոմ Արմենիա»–ն մերժել է նախարար Սերգո Կարապետյանի խնդրանքը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազի սակագնի բարձրացման հետևանքով հսկայական պարտքեր են կուտակել նաև ջերմոցային տնտեսությունները և չեն կարողանում վճարել։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով։
Նախարար Սերգո Կարապետյանը մեզ հայտնեց, որ պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչև մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը։ «Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորղների՝ վճարումներ չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց։ Հիմա նախարարությունը որևէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ։ Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց»,–«Ժողովուրդ»-ին ասաց գյուղնախարարը։
Այսպիսով՝ ռուսական ընկերության առջև անզոր է անգամ ՀՀ կառավարությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
33696 դիտում
08:38 10-09-2016
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալը Կարեն Կարապետյանի որդին է, «Ժողովուրդ»
1547 դիտում
20:52 27-03-2014
Հրատապ խորհրդակցություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ
1364 դիտում
14:26 19-10-2014
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ
Այս բաժնից
991 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1006 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք