Գերմանիան մերժել է ԻՊ-ի դեմ պայքարում իր կոնտիգենտն ընդլայնելու ԱՄՆ-ի խնդրանքը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնվել ընդառաջել ԱՄՆ-ի խնդրանքին և չի պատրաստվում ընդլայնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայում իր զինուժը, հաղորդում է Ria Novosti-ն:
Այդ մասին նա կիրակի օրը հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես գտնում եմ, որ Գերմանիան կատարում է պարտավորությունների իր մասը և մենք այժմ չպետք է խոսենք դրա հետ կապված բոր հարցերի մասին»,-ասել է նա: