Կառլեն Մկրտչյանը վերադառնում է «Անժի»
Մախաչկալայի «Անժիի» մարզական տնօրեն Նարվիկ Սիրխաևը հայտարարել է, որ ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ:
«Մեր մոտ է եկել Կառլեն Մկրտչյանը, սակայն նա առայժմ չի մազրվում ուսի թեթև վնասվածքի պատճառով, որը ստացել է Հայաստանի հավաքականում խաղալու ժամանակ, սակայն մենք նրա հետ մոտ օրերս պայմանագիր կկնքենք», ասել է Սիրխաևը:
Նշենք, որ 2013/14 մրցաշրջանում Մկրտչյանն արդեն հանդես է եկել «Անժիի» կազմում, որից հետո խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» և ղազախական «Տոբոլում»:
Հիշեցնենք, որ մեկամյա ընդմիջումից հետո «Անժին» այս մրցաշրջանում նորից հանդես կգա Ռուսաստանի բարձրագույն առաջնությունում: