987 դիտում
12:47 08-09-2014
Աշնանային նստաշրջանում քառյակը կրկին բարձրացրեց արտագաղթի և դեմոգրաֆիկ խնդիրների սրացող հարցը
Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, բացված 5-րդ գումարման 6-րդ աշնանային նստաշրջանում հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հարցրեց, թե երբ է քննարկվելու քառյակի ներկայացրած արտագաղթի հարցը: Նա ընդգծեց, որ Հայաստանում դեմոգրաֆիկ խնդիրները խորանում են և, որ իրենք քննարկել են այդ խնդիրների հետ կապված 15 միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններ և կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, հետևաբար առաջարկում են կազմակերպել լսումներ, իսկ որոնք կգտնեն, որ փակ քննարկման թեմա է, պատրաստ են նաև այդ ձևաչափով քննարկել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ հիշեցրեց ԱԺ նախագահին, որ սահմանամերձ գյուղերից մեկում միասին են եղել, երբ նրանք պատմել են, որ տարիներ առաջ նշավծ գյուղի դպրոցն ունեցել է 30 առաջին դասարանցի, իսկ այս տարի ընդամենը մեկ: Նա էլ իր հերթին առաջարկեց ուշադրություն դարձնել այդ խնդրին:
Գալուստ Սահակյանը, արձագանքելով նրանց հարցադրումներին, ասաց. «Եթե հարցին գնահատական եք տալիս, թե ինչի հետևանք է, էլ ի՞նչ քննարկենք»: Ընդգծեց, որ դա հանձնաժողովի խնդիրն է և առաջարկեց հարցերը ներկայացնել քննարկման:
Նմանատիպ նյութեր
8026 դիտում
15:49 08-09-2014
Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ԱԺ աշնանային նստաշրջանում կրկին հիշեց «Դավայ, դո սվիդանյա» երգը
3670 դիտում
10:15 30-08-2017
«Ելք»-ը չի որոշել աշնանային նստաշրջանում բարձրացնելո՞ւ է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»
1098 դիտում
19:54 25-06-2015
Վահան Բաբայանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց ԼՂՀ-ն Բոլոնյան կրթական համակարգին ինտեգրելու հարցը
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
928 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ