Կիևում հայտարարում են, որ եթե Յանուկովիչն իրեն անմեղ է ճանաչում, պետք է վերադառնա երկիր և ապացուցի դա դատարանում
Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայում հայտարարել են, որ եթե պետության նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչը իրեն անմեղ է ճանաչում Կիևում 2014-ի ձմռանը բողոքի ակցիայի մասնակիցների գնդակահարման մեջ, ապա նա պետք է վերադառնա երկիր և ապացուցի իր անմեղությունը դատարանում:
«Յանուկովիչը երբեք չի կանգնեցրել ուժայիններին` խաղաղ ցուցարարների դեմ հարձակումների ժամանակ», - ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է նախագահի ադմինիստրացիայի փոխղեկավար Դմիտրի Շիմկիվը:


