«Բավարիա»-ն պետք է ապացուցի, որ Եվրոպայի ուժեղագույն ակումբն է. Ռումենիգգե
«Բավարիա»-ի գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգգեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իրենց բարդ հանդիպում է սպասվում: Ռումենիգգեի խոսքերով մյունխենցիները պետք է ապացուցեն, որ հանդիսանում են Եվրոպայի լավագույն ակումբը:
« Մադրիդում բարդ հանդիպում է սպասվում, սակայն մենք կձգտենք ապացուցել «Ռեալ»-ին և բոլորին, որ հանդիսանում ենք Եվրոպայի ուժեղագույն ակումբը»,-ասել է Ռումենիգգեն: