1353 դիտում
09:54 01-06-2015
Էրդողանը խոստանում է հրաժարվել նախագահի պաշտոնից, եթե ընդդիմությունն ապացուցի, որ նախագահական նստավայրը կառուցելիս ոսկի է օգտագործվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահական աթոռից, եթե ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կարողանա ապացուցել, որ Անկարայի նորակառույց Աք-Սարայ նախագահական նստավայրի շինարարության մեջ ոսկի է օգտագործվել, հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Էրդողանը նախապայման է դրել, որ եթե ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողանա ապացուցել դա, այդ դեպքում ինքը պետք է հրաժարվի պատգամավորի պաշտոնից:
Անկարայի նախագահական նոր նստավայրի շինարարարությունն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբերին: Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիշիեքը հայտարարել էր, որ նստավայրի կառուցման համար պահանջվել է 1,37 մլրդ թուրքական լիրա ($615 մլն):
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
16:00 08-06-2015
Էրդողանը խավարասերների «պատճառով» է կառուցել մոտ 2 մլրդ դոլարանոց նախագահական նոր նստավայրը
3111 դիտում
19:51 18-08-2015
Տուն կառուցելիս պարտադիր չէ ծառ կտրել. ֆոտոշարք
Այս բաժնից
736 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
823 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
823 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet