Խոսեպ Գվարդիոլա. Ջո Հարթը պետք է ապացուցի, որ բարձրակարգ դարպասապահ է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի դարպասապահ Ջո Հարթի հեռանկարներին, որը իսպանացի մասնագետի գալով կորցրել է տեղը հիմնական կազմում:
«Մինչև օգոստոսի 31-ը հնարավոր են տարբերակներ: Եթե Ջոն մնա, պետք է պայքարի հիմնական կազմում մնալու համար, ցույց տա իր գերազանցությունը: Այլ կերպ հնարավոր չէ:
Իսկ եթե Հարթը ցանկանա հեռանալ, մենք չենք խոչընդոտի: Չեմ ցանկանում, որ այստեղ մնան հակառակ սեփական կամքի:
Ես նրան անմիջապես ասել եմ, որ եթե ցանկանում է մնալ ակումբում, ապա պետք է առաջադիմի», ասել է Գվարդիոլան: