211652_close_icon
views-count5128 դիտում article-date 16:09 25-06-2015

Չիլի-Ուրուգվայ խաղում չիլիացի պաշտպանի անպարկեշտ գործողությունները սկանդալ են առաջացրել. տեսանյութ

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին Չիլիի հետ Ամերիկայի Գավաթի 1/4 եզրափակիչ խաղում (0:1), 63-րդ րոպեին հեռացվեց դաշտից այն բանից հետո, երբ ձեռքով միտումնավոր դիպավ մրցակցի պաշտպան Գոնսալո Հարային: Սակայն խաղից հետո այս դրվագը մեծ սկանդալ է առաջացրել: Հեռուստատեսային կրկնապատկերները հստակ ցույց են տվել, որ չիլիացի ֆուտբոլիստը դիմել է սադրանքի՝ թիկունքից մոտենալով Կավանիին, ձեռքով անպպարկեշտ շարժումներ է արել ուրուգվայցու հետույքին: Հանդիպման գլխավոր մրցավարն այդ պահը չի նկատել: Խաղից հետո Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը չի թաքցրել իր զայրույթը: «Բոլորս տեսանք, թե չիլիացին ինչ արեց: Ամեն ինչ տեսագրություններում պարզ է: Հասկանում եմ, որ գլխավոր մրցավարը չի նկատել այդ դրվագը, սակայն եզրային մրցավարը պարտավոր էր դա տեսնել», ասել է Տաբարեսը: Նշենք, սա Գոնսալո Հարայի մասնակցությամբ առաջին նմանատիպ դեպքը չէ: 2013 թվականին, Ուրուգվայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսը հարվածել էր չիլիացուն, որը նորից ձեռքը գցել էր ուրուգվայցու հետույքին: Այժմ Լատինական Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկում է Հարայի վարքը, որից հետո համապատասխան որոշում կկայացվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր