Գոլային հրավառություն Պերու-Չիլի խաղում և Արգենտինայի անհաջողությունը. տեսանյութ
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրում իսկական գոլային հրավառություն եղավ Պերու-Չիլի խաղում:
Չիլիացիները հաղթեցին 4:3 հաշվով, ընդ որում, այդ խաղում գրանցվեց 3 դուբլ:
Բրազիլիան սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց: Իսկ ահա աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան անհաջող է սկսել մրցաշարը: 1-ին տուրում Էկվադորին պարտվելուց հետո արգենտինացիները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Պարագվայի հետ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, Հարավային Ամերիկա, 2-րդ տուր
Պերու – Չիլի՝ 3:4
Ջեֆերսոն Ֆարֆան, 10, Կրիստիան Կուևա, 36 (11մ), Պաբլո Գերերո, 90 – Ալեքսիս Սանչես, 7, 44, Էդուարդո Վարգաս, 41, 49
Բրազիլիա – Վենեսուելա՝ 3:1
Վիլիան, 2, 43, Ռիկարդո Օլիվեյրա, 74 – Սանթոս, 64