211652_close_icon
views-count18607 դիտում article-date 16:34 17-06-2017

Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստի դեմ գործ են հարուցել՝ չիլիացի մարզական լրագրողին խաբելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում ադրբեջանցի տաքսիստի հանդեպ գործ են հարուցել՝ խարդախության համար: Տաքսիստը չիլիացի մարզական լրագրող Դիեգո Սաեզային օդանավակայանից Մոսկվա տեղափոխելու համար 50 հազար ռուբլի էր վերցրել: Ոստիկանությունը գտել էր վարորդին և բաժին տեղափոխել, որտեղ էլ վերջինս լրագրողին վերադարձրել է այդ գումարը և ներողություն խնդրել: Տաքսիստը պարզաբանել էր, թե մտածել է, որ լրագրողն այդ գումարը որպես թեյավճար է թողել: Նշենք, որ չիլիացի լրագրողը Մոսկվա է ժամանել՝ Կոնֆեդերացիայի Գավաթը լուսաբանելու համար, որը մեկնարկելու է այսօր: Մրցաշարին մասնակցում է նաև Չիլիի հավաքականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր