Չիլիացի ֆուտբոլիստը իր ստոր արարքի համար արժանի պատիժ ստացավ. տեսանյութ
Չիլիի հավաքականի պաշտպան Գոնսալո Հարան այլևս հանդես չի գա 2015թ. Ամերիկայի Գավաթում, որը անցկացվում է իր հայրենիքում: 29-ամյա ֆուտբոլիստը ուշադրության կենտրոնում հայտնվեց քառորդ եզրափակիչում Ուրուգվայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/25/57645/]խաղի [/url](1:0) ժամանակ, երբ իր սադրանքի պատճառով խաղադաշտից հեռացվեց ուրուգվայցիների հարձակվող Էդինսոն Կավանին:
Խաղից հետո տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ չիլիացի պաշտպանը անպարկեշտ արարք է թույլ տվել Կավանիի հանդեպ: Արդյունքում Հարային որակազրկել են երեք խաղով և տուգանել 7,5 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչում Չիլին կխաղա Պերուի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին: