1231 դիտում
11:24 25-06-2015
Ուսումնական թատրոնում կայացավ «Օսկար» ներկայացման պրեմիերան
Հունիսի 24-ին Ուսումնական թատրոնում կայացավ «Օսկար» ներկայացման պրեմիերան։ Բեմադրությունը՝ Վարդգես Բարսեղյանի, ղեկավարությամբ` Արամ Սուքիասյանի։
«Օսկարը» կատակերգություն է 2 գործողությամբ։ Բեմադրության հիմքում Կլոդ Մանիեի պիեսն է։ Այն սիրո, ստի, փողի, մարդկային փոխհարաբերությունների մասին պատմություն է։
Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ դերասանների ուժերով։ Դերերում՝ Անդրանիկ Անտոնյան, Անուշիկ Առաքելյան, Սիրանուշ Պետրոսյան, Տաթևիկ Ադումյան, Արսեն Ալբարյան, Սոնա Վարդանյան, Թամար Չարխիֆալաքյան, Արթուր Ղալումյան, Անդրանիկ Միրզախանյան, Արտյոմ Բարսեղյան։ Բեմանկարիչ և հագուստի ձևավորող՝ Անուշ Մելքումյան։
Բեմադրող ռեժիսոր Վարդգես Բարսեղյանը նշում է, որ աշխատել է հնարավորինս մոտ մնալ հեղինակի գործին և բեմում ապահովել ֆրանսիական շունչը։ «Օսկարը» բեմ կբարձրանա նաև հունիսի 26-ին։ Նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև մարզերում։
«Օսկարը» կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
18:47 24-02-2020
Տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը»՝ ըստ Օսվալդ Զագրադնիկի, ներկայացման պրեմիերան
70377 դիտում
21:45 17-09-2018
Օրվա կադրը Արցախից. Կայացավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման Արցախյան պրեմիերան
Այս բաժնից
1006 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1021 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին