211652_close_icon
views-count7054 դիտում article-date 23:28 31-10-2018

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին և 12-ին տեղի կունենա Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման պրեմիերան: Այսպիսով, Հայաստանի օպերային թատրոնն իր խաղացանկում կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական բալետային ներկայացումը։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով լեգենդար պարուսույց-բեմադրիչ, «Չիպոլինո» բալետի առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը աշխատանքներ է իրականացնում Հայաստանի օպերային թատրոնում: «Չիպոլինոյի» բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև Մայորովի դուստրը՝ Ռուսաստանի Մեծ թատրոնի պարուհի Աննա Մայորովան:  Դիրիժորներ՝ Հարություն Արզումանյան, Կարեն Լավչյան Բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վալերի Լևենտալ /ԽՍՀՄ ժող. նկարիչ/ Բալետմայստերի օգնական՝ Աննա Մայորովա Բալետային խմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան /ՀՀ արվեստի վաստ. գործիչ/ Թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան /ՀՀ ժող. արտիստ/ «Չիպոլինո» բալետային ներկայացման դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Խոսելով Հայաստանում «Չիպոլինո» բալետի բեմադրման մասին՝ Հենրիխ Մայորովը ասել է. «Զարմացած եմ, որ Կարեն Խաչատրյանի այս ներկայացումը Երևանում երբևէ չի բեմադրվել: Ինձ համար ավելի հեշտ է թվարկել, թե որ թատրոններում չեմ բեմադրել մանկական այս ներկայացումը և ուրախ եմ, որ շատ շուտով Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկում այն նույնպես կլինի: Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը շատ կհավանի այն աշխատանքը, որը մենք իրականացրել ենք այս ամիսների ընթացքում: Անչափ ուրախ եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերով հնարավոր եղավ «Չիպոլինոն» բեմադրել հենց Կարեն Խաչատրյանի հայրենիքում: Դուք հոյակապ բալետային թատերախումբ ունեք, հայ արտիստների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Երևանը յուրահատուկ ջերմ քաղաք է, և օպերային թատրոնի շենքն էլ շատ ինքնատիպ է»:

Նմանատիպ նյութեր