Լարված իրավիճակ ԱԺ նիստերի դահլիճում եւ դարպասների մոտ․ ԱԺ-ի մոտից ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին
Ազգային ժողովի այս շաբաթվա քառօրյայում նախատեսված է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն անցկացնել, որին կողմ են հիմնականում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Մյուս խմբակցություններն էլ դեմ են արտահայտվում բարեփոխումներին։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ շենքի դարպասների մոտ են հավաքվել սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող «Ոչ» ճակատի մասնակիցները եւ բողոքի ակցիա են իրականացնում։
Բախումներ եղան նաեւ ոստիկանների հետ։ Անընդհատ լարվածություն է ստեղծվում։ Ցուցարարները ցանկանում էին պաստաճ տեղադրել ԱԺ-ի դարպասների վրա, ինչը ոստիկանները թույլ չէին տալիս։ ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը եւս բանակցում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն լարվածությունն այնքան սրվեց, մինչեւ որ ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին։
Ընդմիջումից հետո ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագիծը 104 կողմ, 10 կողմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց։