211652_close_icon
views-count3769 դիտում article-date 19:43 24-06-2015

Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը անցնում է հազարները. նրանց միանում են թե քաղաքից, թե մարզերից. մարզերում եւս նստացույցեր են անցկացվում

Երևանի Բաղրամյան պողոտայում արդեն 25 ժամից ավելի է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների թիվը գնալով` ավելանում է` անցնելով հազարները: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հազարավոր քաղաքացիներ շարժվում են Բաղրամյան պողոտա, իսկ Բրազիլիայի հրապարակից ավտոերթով են միանալու: Գալիս են նաեւ տարբեր մարզերից: Ավելին՝ Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում եւ այլ մարզերում եւս նստացույց է նախատեսված: Սփյուռքահայերը եւս միացել են բողոքին եւ արտերկրում եւս բողոքի ակցիաներ են կազմակերպում: ԱԺ պատգամավորները, քաղաքական, հասարակական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հոգեւորականները եւ մտավորականները եւս միանում են, որ բախումների դեպքում պատ կազմեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նշենք նաեւ, որ այսօր ոստիկանները անհամեմատ քիչ են: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 24 ժամ է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների հոսքը գնալով` ավելանում է: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քաղաքացիները իրենց հետ սնունդ, միրգ, քաղցրավենիք են բերում եւ հյուրասիրում տեղի ցուցարարներին եւ ոստիկաններին: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան; Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Հիշեցնենք, որ, բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր