704 դիտում
16:10 24-06-2015
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են
Երևանի ավագանու հունիսի 24-ին գումարված նիստում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ավագանու անդամներին ներկայացնելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը, նաև դեռևս սպասվող միջոցառումները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը ցուցաբերած մեծ աջակցության համար:
Դեմոյանը նաև նշել է, որ այդ առնչությամբ շարունակաբար դրական արձագանքներ է ստանում բազմաթիվ երկրներից ու քաղաքներից:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և անցկացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին:
Նմանատիպ նյութեր
821 դիտում
17:00 15-05-2015
Գերմանիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները
611 դիտում
15:18 27-05-2015
Չեխիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում