Դիեգո Մարադոնա. 1990-ին ինձ խորհուրդ էին տալիս խաղը հանձնել գերմանացիներին
Արգենտինայի հավաքականի նախկին առաջատար Դիեգո Մարադոնան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Գեևմանիայի հավաքականի հետ 1990թ. աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից (0:1) առաջ:
«Եզրափակիչից առաջ ես հանդիպեցի Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հետ, և նա ինձ ասաց. «Մենք հասանք եզրափակիչ, ժամանակն է կանգնել: Հիմա պետք է հանձնվենք»:
Ես նրան պատասխանեցի. «Ես չեմ հանձնվի: Ամբողջ ուժերս կտամ խաղին, չնայած ուսիս ցավին: Դու չպետք է ինձ ասես, թե ես ինչ անեմ խաղադաշտում»:
Ես ամբողջությամբ տրվեցի խաղին, սակայն մրցավար Կոդեսալ Մենդեսը անընդհատ մեր դեմ էր սուլում», ասել է Մարադոնան:
Նշենք, որ Գերմանիան միակ գոլը խփեց 87-րդ րոպեին՝ 11 մետրանոց հարվածից: