ԱՄՆ-ին հաջողվել է վերացնել վիզաների տրամադրման տվյալների բազայում առաջացած տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով հունիսի 13-ին դադարեցվել էր ողջ աշխարհում վիզաների տրամադրման գործընթացը, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Պետդեպի մամլո խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով՝ համակարգի աշխատանքը վերականգնվել է և կրկնակի ստուգման ենթարկվել:
«33 դեսպանատներ և հյուպատոսություններ, որոնք 66%-ով պատասխանատու են ամերիկյան վիզաների տրամադրման համար, այժմ տրամադրում են վիզաները»,-հայտարարել է Քիրբին և հավելել, որ համակարգի ամբողջական վերականգնման համար դեռ որոշ ժամանակ կպահանջվի: