Ինչի՞ց է պատրաստված սուրճի բաժակը. լուսանկարներ
Kaffeeform ընկերությունը սկսել է արտադրել սուրճի բաժակներ հենց սուրճից: Դրանք պատրաստված են օգտագործված սուրճի մրուրից և հավելյալ այլ հումքից: Իդեալական նյութ և տեսք ստանալու համար մասնագետներից պահանջվել է 5 տարվա քրտնաջան աշխատանք:
Բաժակներն այնպիսի տեսք ունեն, կարծես պատրաստված են մարմարից, բայց հիանալի պահպանում են սուրճի հոտը: