Դուք երբևէ մտածել եք, թե ուր են կորում հին համակարգիչները, հեռախոսները…Իհարկե, միանգամից այս հարցին հնարավոր չէ պատասխանել, բայց կարելի է ենթադրել, որ այն շրջակա միջավայրը աղտոտող աղբի մի մասն է դառնում:
Սակայն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ. անգլիացի նկարիչ և քանդակագործ Ջուլի Էլիս Չեպելը մտածել է, թե ինչ անել համակարգչի մասերի հետ, որպեսզի որոշ չափով պահպանել Երկրի էկոլոգիան: Նա այդ մասերից պատրաստում է գեղեցիկ բզեզներ և այլ միջատներ: