Քանդակներ` պատրաստված ծաղիկներից. լուսանկարներ
Իսպանացի Իգնասիո Արալիսը բնական ծաղիկներից յուրօրինակ քանդակներ է պատրաստում, որոնք շրջված զամբյուղներ են հիշեցնում: Արվեստագետը սոսինձ չի օգտագործում, այլ պարզապես հյուսում է ծաղիկները:
Արվեստի այս ուղղությունը երկարամյա պատմություն ունի: Այսպիսի քանդակներից ամենահինը 3000 տարեկան է եւ հայտնաբերվել է եգիպտական փարավոն Թութանհամոնի մոր դամբարանում:
Հին Հունաստանում եւ Հռոմում եւս հայտնի էր ծաղիկներից զամբյուղներ հյուսելու տեխնիկան: