211652_close_icon
views-count1494 դիտում article-date 11:16 24-06-2015

Երեկ ամբողջ օրը հասարակությունը, լրատվամիջոցները, պետական ու քաղաքական շրջանակները «մարսում» էին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը. ՀԱ

«Երեկ ամբողջ օրը հասարակությունը, լրատվամիջոցները, պետական ու քաղաքական շրջանակները, կարելի է ասել, «մարսում» էին վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցածը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Երեկոյան այդ խմորումը վերածվեց նախ հավաքի՝ Ազատության հրապարակում, ապա էլի երթի դեպի Բաղրամյան պողոտա, որն էլի «փակված» էր իրավապահների ուժերով: Այս անգամ բողոքի ակցիան «Համախմբման արշավ» անունն էր ստացել, քանզի առաջադրված պահանջներից մեկն էլ առավոտյան բերման ենթարկված ակտիվիստների ու նախօրեի ակցիայի մասնակիցների ազատ արձակումն էր: Որոշ ժամանակ անց տարածվեց այն տեղեկատվությունը, որ Քննչական կոմիտե ներկայացված բոլոր անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ են արձակվել: Ինչպես հայտնի է, հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, այդ թվում՝ լրագրողների հանդեպ բռնություններին, ապա երեկ դրանց անդրադարձավ նաև ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ներողություն խնդրեց լրագրողների նկատմամբ գործադրված բռնության համար, հայտնեց, որ ծառայողական քննություն է նշանակվել, և արագ կբացահայտվի կատարվածը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր