211652_close_icon
views-count1672 դիտում article-date 10:29 23-06-2015

Սամվել Ալեքսանյանից «պոլիտիկայով գբաղվող» դուրս չի գա. ՉԻ

«Հազար անգամ ասել եմ՝ ես չեմ զբաղվում բիզնեսով, ես զբազվում եմ պոլիտիկայով», հայտարարել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ավելացրել, որ ծխախոտի թանկացումն իրեն չի մտահոգում, որովհետև ինքը ծխող չէ: «ՉԻ» - Հազար ափսոս իհարկե, բայց ստիպված ենք արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանից «պոլիտիկայով գբաղվող» դուրս չի գա: Իսկական «պոլիտիկոսը» կհայտարարեր, որ թեև անձամբ ինքը չի ծխում, բայց իրեն մտահոգում է ազգաբնակչության սոցիալական վիճակը և այլն: Թե չէ ինչի՞ նման է, նույն հաջողությամբ էլ վաղը կարող է հայտարարել, թե Ղարաբաղի հարցն իրեն չի հետաքրքրում, որովհետև ինքն ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հացի գինն իրեն չի հետաքրքրում, որովհետև ինքը դիետայի վրա է և այլն: Չէ, իրականում հանրապետականների մեծ մասը հենց այդպես էլ մտածում է, բայց ոչ մեկը բարձրաձայն չի ասում: Մեջների անկեղծը Սամվել Ալեքսանյանն է, իսկ անկեղծ լինելով հնարավոր չէ «պոլիտիկայով գրաղվել»: Դրա համար ենք ասում՝ նրանից քաղաքական գործիչ դուրս չի գա»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր