211652_close_icon
views-count15654 դիտում article-date 10:46 22-06-2015

Խոշոր հրդեհ՝ Մուսալեռ գյուղում գտնվող «Նոր Աստղ» ձեռնարկությունում. հրդեհի վայր է ժամանել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Արցախի փողոցի թիվ 13 ա հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամանել է նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 աստիճան: Տեսնելով, որ կրակը հնարավոր է՝ տարածվի, շտապ նշված վայր են ժամանել լրացուցիչ թիվ 2, թիվ 4, թիվ 27 և թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատները: Օպերատիվորեն ժամանել են նաև Էջմիածնի շտապ օգնության խումբը և Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջին իսկ պահից նշված վայր են ժամանել նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը և ՃԿԱԿ-ի պետ Հովհաննես Խանգելդյանը: Պարզվել է, որ այրվել է «Նոր Աստղ» պոլիէթիլենային տոպրակների արտադրական ձեռնարկության երկհարկանի շինությունը և այնտեղ գտնվող գույքը: Ողջ ընթացքում հրշեջներին օգնում էին նաև տեղի աշխատակիցներն ու քաղաքացիները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր