211652_close_icon
views-count62168 դիտում article-date 14:22 29-01-2023

Խոշոր հրդեհ Երևանում՝ «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի մոտ գտնվող անգարում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ», ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գործող՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգի» ավտոպահեստամասերի շուկայի հարևանությամբ գտնվող ամբարում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Վահե Մուրադյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ 

Թե ինչն է եղել ամբարում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր