Բաքու-2015. Սամբիստ Աշոտ Դանելյանը հաղթանակով սկսեց պայքարը
Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին Ամառային խաղերում մեկնարկել են սամբոյի գոտեմարտերը:
Հայաստանցի սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը խաղերում:
Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ: Շատ արագ մեր մարզիկը կիրառեց ցավեցնող հնարք և մրցակիցն անձնատուր եղավ:
Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ:
Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը: Դեռ իր գոտեմարտը չի սկսել Սոսե Բալասանյանը