Զինյալների հարձակման դեպքեր՝ Քենիայում եւ Սոմալիում
«Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալները հարձակումներ են կազմակերպել Քենիայում եւ Սոմալիում: Սոմալիի մայրաքաղաքում հարձակումներից մեկի հետեւանքով քաղաքական գործիչ է սպանվել:
Իսկ Քենիայում զինյալները սպանել են մի քանի զինծառայողի, մինչդեռ իշխանությունները հերքել են տեղեկությունը:
Նշենք, որ խմբավորման կողմից հարձակման դեպքերն ակտիվացել են Ռամադանի սկսվելուն պես: