Քենիայում իսլամիստների հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ
Քենիայում իսլամիստները հարձակվել են Մպեկետոնի քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 27 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«Աշ Շաբաբ», «Ալ Քաիդայի» խմբավորման սոմալական մասնաճյուղի գրոհայինները նախօրեին հարձակում են գործել Հնդկական օվկիանոսի ափամերձ հատվածում գտնվող այդ քաղաքի վրա։ Այս մասին հատնել է Քենիայի ոստիկանությունը։
Մեքենաներով Մպեկետոն են ներխուժել մոտ 50 զինված ահաբեկիչներ։ Մի քանի շենքեր ամբողջությամբ ավերվել են, այդ թվում՝ կառավարական հիմնարկությունների գրասենյակներ, հյուրանոցներ, ռեստորաններ և բանկեր։
Հարձակվողները փորձել են նաև ոստիկանական բաժանմունք գրավել։