Կորել է Սպիտակ Տան նախկին խոհարարը
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի լեռներում կորել է Ուոլթեր Շեյբը՝ նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշի նախկին խոհարարը:
61-ամյա տղամարդը լեռնագնացության է մասնակցել հունիսի 13-ին, ինչից հետո կապը նրա հետ կորել է: Նախնական տվյալներով՝ Շեյբը կորել է Տաոս լեռան շրջանում:
Ներկայում փրկարարներին հաջողվել է գտնել միայն Սպիտակ Տան նախկին գլխավոր-խոհարարի ավտոմեքենան: