Իսպանիայում խոհարարը դատապարտվել է 48 տարվա ազատազրկման գերծընկերներին թունավորելու համար
                        Իսպանիայում խոհարարը դատապարտվել է 48 տարվա ազատազրկման` գերծընկերներին թունավորելու փորձի մեղադրանքով: 
Տղամարդը տարիներ շարունակ քրոնիկ ակոհոլիզմի բուժման համար նախատեսված դեղորայք է ավելացրել նրանց կերակուրի մեջ, որն ալկոհոլի օգտագործման դեպքում կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդու առողջությանը: 
Նշենք, որ ազատազրկումից բացի, նա պետք է տուժածներին մոտ 44 հազար եվրոյի փոխհատուցում վճարի: 57-ամյա տղամարդը չի ընդունում իր մեղքը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

