211652_close_icon
views-count8147 դիտում article-date 20:23 21-03-2014

Ավտովթար Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոհարարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 19-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Նաիրի Բժշկական կենտրոն տեղափոխված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 55-ամյա Վագիվ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոհարարն է: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403192213503/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 19-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 55-ամյա Սուրեն Ասատրյանը իր կողմից վարած BYD մակնիշի 34 OD 457 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Ազգային ժողովի դիմաց դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության քաղաքացի 69-ամյա Ռենարդ Սառումովի վարած Mercedes մակնիշի 14 ՍԼ 155 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 55-ամյա Վագիվ Հարությունյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր