Աշխարհի լավագույն խոհարարը ինքնասպան է եղել
2015 թվականին «Աշխարհի լավագույն խոհարար» տիտղոսին արժանացած ֆրանսիացի Բենուա Վուալյեին մահացած են գտել, տեղեկացնում է lefigaro.fr-ն:
Նա ինքնասպան է եղել հրազենից արձակված կրակոցի հետևանքով: Այսօր Վուալյեն պետք է մասնակցեր Փարիզում աշխարհի ամենավարկանշային ու հեղինակավոր «Միշլենի կարմիր ուղեցույցի» նոր համարի պաշտոնական թողարկմանը:
Ոստիկանությունը նրան երեկ երեկոյան հայտնաբերել է Շվեյցարիայի Կրիսիե քաղաքում գտնվող իր տանը: Քրեական գործ է հարուցվել՝ պարզելու մահվան իրական հանգամանքները: Նախնական տվյալներով՝ Վուալյեն ինքնասպան է եղել:
Նշենք, որ 2012 թվականին նա դարձել էր Շվեյցարիայի Կրիսիեի Hôtel de Ville ռեստորանի գլխավոր խոհարարը։: Այն աշխարհի 3-րդ ամենաթանկ խոհանոցն է համարվում: