Ամերիկայի Գավաթ-2015. Ռուս մեկնաբանի ուշագրավ բացման խոսքը` Արգենտինա-Ջամայկա խաղում. տեսանյութ
2015թ. Ամերիկայի Գավաթի մրցաշարի B խմբի եզրափակիչ տուրում Արգենտինայի հավաքականը խաղաց Ջամայկայի հավաքականի հետ: Այս կապակցությամբ ռուսական Спорт 1-ի մարզական մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն բավական օրիգինալ կերպով սկսեց իր աշխատանքը:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա արգենտինացիները նվազագույն` 1:0 հաշվով հաղթեցին եւ խմբում գրավելով 1-ին տեղը, դուրս եկան քառորդ եզրափակիչ: Միակ գոլը խփեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը: Այս խմբից փլեյ-օֆի ուղեգիր են նվաճել նաեւ Ուրուգվայն ու Պարագվայը: