Հենրիխ Մխիթարյան. Եվրոպայի Լիգա, մենք գալիս ենք եւ ռուս մեկնաբանի ուշագրավ արձագանքը
Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/23/54010/] հաղթեց[/url] Բրեմենի «Վերդերին»:
Դորտմունդցիների կազմում երրորդ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» Բունդեսլիգայում գրավեց 7-րդ տեղը և Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճեց:
Այս առթիվ Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում չի թաքցրել ուրախությունը՝ գրելով. «Ավարտեցինք բարձր նոտայով: Եվրոպայի լիգա, մենք գալիս ենք»:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցեց 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Եվս մեկ անգամ ներկայացնում ենք Մխիթարյանի գոլը «Վերդերին»՝ ռուս մեկնաբանի ուշագրավ մեկնաբանությամբ: