Ամերիկայի Գավաթ-2015. Մեսին առաջին իսկ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ. տեսանյութ
ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի 2-րդ տուրում Արգենտինայի հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Պանամային:
Մրցաշարում արգենտինացիների կազմում առաջին անգամ խաղադաշտ մտավ Լիոնել Մեսին, որը մեկնարկային հանդիպումը վնասվածքի պատճառով բաց էր թողել:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 30 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Այս խմբի մյուս խաղում Չիլիի հավաքականը միայն վերջին րոպեին իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ կարողացավ կորզել հաղթանակը Բոլիվիայից` 2:1: Այստեղ հարկ է նշել բոլիվիացիների ֆանտաստիկ գոլը` Կամպոսի կատարմամբ:
Այս տուրից հետո Արգենտինան խմբում ապահովեց իր տեղը փլեյ-օֆում:
[b]Ամերիկայի Գավաթ, 2-րդ, D խումբ[/b]
Արգենտինա – Պանամա` 5:0
Նիկոլաս Օտամենդի, 7, Լիոնել Մեսի, 68, 78, 89, Սերխիո Ագուերո, 90
Չիլի – Բոլիվիա՝ 2:1
Արտուրո Վիդալ, 46, 90+10 (11մ) – Ջասմանի Կամպոս, 61