Այսօր տեղի ունեցավ ակադեմիական թիավարության Հայաստանի մեծահասակների առաջնությունը. այն մեծ նվաճումներ կունենա, եթե կառավարությունը բարի կամք դրսևորի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 21-ին, վաղ առավոտից Երևանյան լճում են հավաքվել մեծ թվով երիտասարդներ և ավագ սերնդի մի քանի ներկայացուցիչներ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճատը տեղում անցկացվող ակադեմիական թիավարության Հայաստանի մեծահասակների առաջնությունն է:
Մասնակիցների մեջ են 35 թիավարողներ, ովքեր ակադեմիական թիավարության նավակներով անցնում են 1 կմ մրցատարածք:
Նախկինում նույնպես տեղի են ունեցել նման մրցումներ և մասնակիցները մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու անգամ 2011 թ-ին աշխարհի առաջնությունում, որին մասնակցել են 150-ից ավելի երկրներ` Հայաստանը գրավել է 7-րդ տեղը:
Առաջիկա օգոստոս ամսին հավաքականի թիմի անդամներից մի քանիսը մեկնելու են Ֆրանսիա և այնտեղ մասնակցելու են մեծահասակների աշխարհի առաջնության օլիմպիական վարկանիշային մրցումներին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով երիատասարդներ, ոքեր որպես դիտողներ են այս պահին գնտվում մրցման վայրում, ասում էին. «էս սպորտը հեռանկարներ ունեցեղ սպորտ է ու լավ կլինի, որ կառավարությունը, սպորտի նախարարությունը սրտացավ լինեն ու հաստատ մեր տղերքը աշխարհի և Եվրոպայի մրցումներին մասնակցելուց հետո դատարկաձեռն չեն վերադառնա: Սա նաև առողջ ապրելակերպի վառ օրինակ է: Հուսով ենք, որ պատկան մարմինները խոսքից կանցնեն գործի և այս սպորտաձևը մեծ տարածում կունենա Հանրապետությունում ու տարիներ հետո կհպարտանանք թիավարության չեմպիոններով»:
1 տեղանոց նավակում հաղթող ճանաչվեցին՝ 1-ին տեղում Մակար Սարգսյանը, 2-րդ տեղում Մհեր Ջանիկյանը և 3-րդ տեղում Փայլակ Միրզոյանը:
2 տեղանոց նավակում 1 թիակով հաղթող ճանաչվեցին՝ 1-ին տեղում Փայլակ Միրզոյանը և Վրեժ Գյուլնազարյանը, 2-րդ տեղում Մհեր Ջանիկյանը և Արման Սարգսյանը և 3-րդ տեղում Մակար Սարգսյանը և Կարեն Կարապետյանը:
2 տեղանոց նավակում 2 թիակով հաղթող ճանաչվեցին՝ 1-ին տեղում Մհեր Ջանիկյանը և Սերգեյ Ադամյանը, 2-րդ տեղում Փայլակ Միրզոյանը և Վրեժ Գյուլնազարյանը և 3-րդ տեղում Սարգիս Ղարաբաղցյանը և Արման Սարգսյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի