2572 դիտում
23:39 19-03-2014
Կառավարությունը ե՞րբ է բարի կամք դրսևորելու դատապարտյալների նկատմամբ
Այսօր ՝ մարտի 19-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել ՀՀ ԱՆ «Կոշ» ՔՀԿ-ի դատապարտյալ Հարություն Նենեջյանը, կից ներկայացնում ենք դատապարտյալի բաց նամակը:
«Ես բազմիցս բարձրացրել եմ վաղաժամկետ պայմանական ազատման հարցը, քանի որ ՀՀ Քր օր-ի մի շարք հոդվածներով դատապարտյալներիս նկատմամբ իրականացվում է խտրականություն և ոտնահարվում են մեր իրավունքները:
Ամեն երեք ամիսը մեկ ես ներկայացվում եմ վաղաժամկետ պայմանական ազատման և մերժվում և այսպես 6 անգամ, շատերը այս մերժումների հետևանքով չարանում են և ձեռք են բերում հոգեկան շեղումներ, քանդվում են նրանց ընտանիքները, ընդ որում իմ մերժման պատճառաբանությունն է բանավոր կարգով, իմ քաղ-հայց ունենալը, իսկ գրավոր տեսքով որ ես ծածկամիտ եմ խորամանկ, չեմ մասնակցում հանրօգուտ միջոցառումներին, սակայն իրականում ես սպորտային և կրթական միավորումների անդամ եմ: Պետությունը դատապարտյալներիս համար չստեղծելով որևէ զբաղմունք պահանջում է մեզանից մասնակցել հանրօգուտ միջոցառումների:
Դատապարտյալներիս ուժերով ստեղծվել են տարբեր ինքնագործ միավորումներ: Իմ քաղ-հայց ունենալը չի կարող խոչնդոտ հանդիսանալ իմ վաղաժամկետ ազատմանը, քանի որ գործող օրենքներով չկա սահմանում, որ քաղ-հայցի պատճառով պետք է մերժել վաղաժամկետ ազատումը, ավելացնեմ նաև, որ ես անվճարունակ եմ և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Խաչատրյանի, սնանկության գործով կառավարիչ Լ. Ամիրխանյանի) վճռով սնանկ եմ ճանաչվել: Եթե ես սնանկ եմ ճանաչված, ապա ինչու են ինձ մերժում պատճառաբանելով քաղ-հայցի առկայությունը: Ամբողջ ցավը նրանում է, որ իշխանության մարմինները չեն համագործակցում և չեն ենթարկվում ընդհանուր մի օրենքի: Ես ինձ մեղավոր չճանաչելով դատապարվել եմ 6 տարի ժամկետով, ազատազրկման շինծու մեղադրանքվ և զրպարտող սուտ վկաների ցուցմունքներով, իսկ հիմա ինձ վաղաժամկետ պայմանական չեն ազատում և չեմ հասկանում ինձ անհատականորեն են հետապնդում, թե ընդհանուր խտրականության զոհ եմ:
Հաշվի չեն առնում նաև այն հանգամանքը, որ խնամքիս են գտնվում կինս, չորս երեխաներս և վատառողջ մայրս, որից երկու երեխաներս պատժի կրման ընթացքում են դարձել չափահաս: Հայտնում եմ նաև որ նույն քաղ-հայցի պատճառաբանությամբ իմ (և ոչ միայն իմ) նկատմամբ չի կիրառվել 2011-13թ.թ. համաներումները:
Այսինք եթե նաև ՀՀ. Օրենսդիր մարմինները հաշվի չեն առնում սնանկ ճանաչման որոշումները, ապա ինչու համար են սահմանված սնանկության մասին օրենքները: Մենք պահանջում ենք կառավարությունից վաղաժամկետ ազատման խնդրի շուտափույթ լուծում, իսկ նրանք ցանկանալով աչքակապություն անել հայտարարում են պրոբացիոն ծառայության ստեղծման մասին, որը էական նշանակություն չի ունենալու և որի գործարքման ժամկետը անհայտ է:
Մենք պահանջում ենք հանել անօրինական տաբուն, որը որպես արգելք դրված է ՀՀ Քր. Օր-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 179, 215, 268… և էլի մի շարք հոդվածների վաղաժամկետ ազատման վրա: Բազմիցս այս հարցը բարձրացվել է նաև Կոշ ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունուց. Ես կողմնակից եմ Ամատունուն այդ հարցի բարձրացման համար:
Սուր անկյուն հաղորդմանը տված հարցազրույցում Անկախ հանձնաժողովի անդամ հոգեբան Ռուբեն Աղուզունցյանը հայտարարեց որ մի քանի անգամ մերժում են մարդկանց որպեսզի վերջիններս կոփվեն ձգվեն և տպավորություն չստեղծվի, որ հեշտությամբ են ազատվել, միթե սա մարդասեր հոգեբանի նորմալ և մարդկային տրամաբանություն է: Եթե օրենքով հասնում է վաղաժամկետ ազատում տվյալ անձին, ապա ինչու համար են անտեղի մերժում խախտելով օրենքը և ղեկավարվելով իրենց քմահաճույքով, նա հայտնեց նաև որ առաջնահեթ ուշադրություն է դարձնում տույժ չունենալու, երեխա և ընտանիք ունենալու, Ես չունեմ տույժ, չունեմ կարգապահական խախտում, նախկինում դատված չեմ, ունեմ ընտանիք չորս երեխա և հիվանդ մայր, սակայն իրենց այս ասածների մեջ ես ոչ մի իրականություն չեմ տեսնում, նա հայտնեց նաև որ ինքը այցելում Ք.Կ.Հ.-ներ և զրուցում դատապարտյալների հետ, ես երեք տարի կալանք եմ կրում Կոշ Ք.Կ.Հ.-ում և երեք տարվա ընդացքում ոչ մի հոգեբանինձ հետ չի զրուցել, երբ ես արդեն մերժվել եմ 6 անգամ:
Հարգելի Կառավարություն և հայ ժողովուրդ դուք ինքներտ ականտես եղաք հոգեբանի այդ արտահայտություններին և ինձ թվում է բոլորտ հասկացաք թե ինչէ կատարվում Ք.Կ.Հ.-ում վաղաժամկետ ազատման գործընթացում և ինչպես են խախտում և ոտնահարում և անտեսվում մեր իրավնունքները և ՀՀ օրենքները: Խնդրում ենք կառավարության անդամներին ողջամիտ գտնվել և շուտափույթ ու դրական լուծում տալ դատապարտյալներիս վաղաժամկետ ազատման հարցին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3501 դիտում
17:20 28-09-2019
Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել
Այս բաժնից
397 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
424 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
979 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)