211652_close_icon
views-count2370 դիտում article-date 15:03 20-06-2015

Chess-2015. Արոնյանն ու Կառլսենը զարմացնում են

Նորվերգիայում անցկացվող և Chess-2015 սուպերմրցաշարում տեղի են ունեցել [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/19/57065/]4-րդ տուրի[/url] հանդիպումները: Առայժմ մրցաշարում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում: Շարունակում է անհաջող հանդես գալ Լևոն Արոնյանը: Այս անգամ նա սեւերով զիջեց բուլղարացի Վեսելին Տոպալովին եւ նորվեգացի Համմերի հետ միասին` ընդամենը 1 միավորով կիսում է 8-9-րդ տեղերը: Սակայն էլ ավելի զարմանալի են աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենի մրցելույթները: Վերջինս չորս խաղում ընդամենը 0,5 միավոր է վաստակել եւ առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Նույնիսկ դժվար է հիշել, թե երբ է Կառլսենն այսքան անհաջող հանդես եկել: Իսկ մրցաշարը 3,5 միավորով գլխավորում է Տոպալովը, 2-րդ տեղում է, Նակամուրան՝ 3 միավոր, իսկ 3-րդ տեղում Գիրին՝ 2,5 միավոր։ Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սպիտակներով կխաղա իտալացի Կարուանայի հետ: Վիշվանաթան Անանդ 1 - 0 Մագնուս Կարլսեն Ֆաբիանո Կարուանա ½ - ½ Մաքսիմ Վաշիեր-Լագրավ Անիշ Գիրի ½ - ½ Հիկարու Նակամուրա Ալեքսանդր Գրիշչուկ 1 - 0 Լյուդվիգ Համեր Վեսելին Տոպալով 1-0 Լևոն Արոնյան

Նմանատիպ նյութեր