London Chess Classic. Արոնյանն առաջին պարտությունը կրեց
Լոնդոնում կայացավ London Chess Classic սուպերմրցաշարի 6-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավին: Ընդհանուր առմամբ հավասար պայքարում Արոնյանը 34-րդ քայլում ցավալի վրիպում թույլ տվեց և 41-րդ քայլին անձնատուր եղավ: Սա հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր մրցաշարում:
Մրցաշարի միանձնյա առաջատար` ամերիկացի Ուեսլի Սոուն է սևերով հաղթեց պարզապես խայտառակ հանդես եկող բուլղարացի Վեսելին Տոպալովին, որը վեց պարտիաներից 5-ում պարտվել է:
[b]London Chess Classic, 6-րդ տուր
[/b]
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ուեսլի Սոու (ԱՄՆ)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
6 տուրից հետո Ուեսլի Սոուն 4,5 միավորով առաջատարն է: Նրանից կես միավորով ետ է մնում Ֆաբիանո Կարուանան: Արոնյանը 3 միավորով կիսում է 4-8-րդ հորիզոնականները: