211652_close_icon
views-count2658 դիտում article-date 12:58 10-05-2019

Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում կխաղան մեկ երկրի 4 ակումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» 11մ. հարվածաշարի շնորհիվ կարողացավ հաղթել գերմանական «Այնտրահտին» և դուրս եկավ եզրափակիչ: Այսպիսով, եվրագավաթների պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ խաղերում կհանդիպեն մեկ երկրի՝ Անգլիայի չորս ակումբ, ընդ որում՝ նրանցից 3-ը ներկայացնում են Լոնդոնը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», խաղը կկայանա հունիսի 1-ին՝ Մադրիդում: Մինչ այդ՝ մայիսի 29-ին, Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որը կայանալու է Բաքվում, կհանդիպեն «Արսենալն» ու «Չելսին»: Նախկինում տարբեր տարիների Իտալիան, Գերմանիան և Իսպանիան մեկ մրցաշրջանում եվրագավաթների եզրափակիչներում ունեցել էին երեքական ներկայացուցիչ: Բացի այդ, սա ՈւԵՖԱ-ի Գավաթ/Եվրոպայի Գավաթ եզրափակիչների պատմության մեջ կլինի 10-րդ հանդիպումը, որտեղ կխաղան մեր երկրի թիմեր, և առաջին եզրափակիչը, որտեղ ներկայացված կլինեն մեկ քաղաքի ակումբներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր