ՊՍԺ-«Ռեալ» սուպերդիմակայություն. Եվրագավաթների վիճակահանության արդյունքները
Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության կամոք այս փուլում մեկ սուպերմրցամարտ ստացվեց՝ ՊՍԺ-ն ընդդեմ «Ռեալի»: Այժմ արդեն կտեսնենք, թե Նեյմարն ու իր թիմակիցները որքանով են պատրաստ հաղթահարել լուրջ արգելքները: Մանավանդ, երբ խոսքը գնում է ՉԼ-ի գործող չեմպիոնի մասին:
[b]Չեմպիոնների լիգա. վիճակահանության արդյունքները.
[/b]
«Յուվենտուս»-«Տոտենհեմ»
«Բազել»-«Մանչեսթեր Սիթի»
«Պորտու»-«Լիվերպուլ»
«Սևիլիա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեալ»-ՊՍԺ
«Շախտյոր»-«Ռոմա»
«Չելսի»-«Բարսելոնա»
«Բավարիա»-«Բեշիկթաշ»
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 13/14-ին և փետրվարի 20/21-ին: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 6/7-ին և 13/14-ին:
[b]Նույն օրը Նիոնում կայացավ նաև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
[/b]
«Բորուսիա» (Դորտմունդ)-«Ատալանտա»
«Նիս»-«Լոկոմոտիվ»
«Կոպենհագեն»-«Աթլետիկո» (Մադրիդ)
«Սպարտակ»-«Ատլետիկ» (Բիլբաո)
ԱԷԿ-«Դինամո» (Կիև)
«Սելթիկ»-«Զենիթ»
«Նապոլի»-«Լայպցիգ»
«Ցրվենա Զվեզդա»- ԲԿՄԱ
«Լիոն»-«Վիլյառեալ»
«Ռեալ Սոսյեդադ»-«Զալցբուրգ»
«Պարտիզան»-«Վիկտորիա»
«Ստյաուա»-«Լացիո»
«Լուդոգորեց»-«Միլան»
«Աստանա»-«Սպորտինգ»
«Արսենալ»-«Էստերսունդ»
«Մարսել»-«Բրագա»
Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 15-ին, իսկ պատասխանները՝ փետրվարի 22-ին: