Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի
Հունիսի 14-ի ջրհեղեղին զոհ գնացած մարդկանց հիշատակին կանգնեցվելու է հուշարձան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նախօրեին Ղարիբաշվիլին իր կնոջ հետ այցելել էր Սվանիձեի փողոց, որտեղ հարգանքի տուրք է մատուցել ջրհեղեղից և նրա հետևանքով առաջացած սողանքից զոհվածների հիշատակին:
Հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Թբիլիսիի սակրեբուլոն:
Վերջին տվյալներով՝ ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 19-ի, անհայտ կորած է համարվում 3 մարդ: