Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կկանգնեցվի
Գերմանական Քյոլն քաղաքի իշխանությունները թույլատրել են քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցումը։ Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Հոարձանը կկանգնեցվի Բրուք Լեմբայեր Վեգ շրջանի գերեզմանատանը։ Այն կունենա խաչի տեսք՝ «1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» գրառմամբ։