1774 դիտում
17:39 21-04-2016
Մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու բացվել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Հանրապետության ղեկավարության և Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանության հիշատակի ոգեկոչման հուշարձան:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է մայրաքաղաքի եզդիական համայնքին: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարևորել է հայ-եզդիական դարավոր բարեկամությունն ու դժվար պահերին միմյանց սատարելու փաստը և նշել, որ ՀՀ-ը միջազգային ատյաններում մշտապես ձայն է բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների և բռնությունների: Բացված հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
Նմանատիպ նյութեր
2167 դիտում
16:04 02-05-2016
Կանադայի Սենթ Քեթրինզ քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
2036 դիտում
23:22 14-09-2021
Երևանի Օղակաձև այգում կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ