14983 դիտում
10:08 19-06-2015
Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդը փորձում էր մոլորեցնել ոստիկաններին և քննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Տիգրան Միրզոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունիսի 18-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ը վարել է Թբիլիսի քաղաքի բնակիչ, 58-ամյա Վաչագան Ավոյանը, իսկ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի բնակիչ, 27-ամյա Բորիս Սիմոնյանը՝ կրծքավանդակի գոտկային շրջանի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ բազկի շրջանի քերծվածք ախտորոշմամբ, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի բնակիչներ, 28-ամյա Մյասնիկ Ղազարյանը՝ գլխի գագաթային շրջանի, ձախ կոնքազդրային հոդի, կրծքավանդակի, աջ ձեռքի առաջին մատի սալջարդ, 28-ամյա Հայկ Համբարձումյանը՝ ձախ արմնկային շրջանի փափուկ հյուսվածքների, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ և Երևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 27-ամյա Հայկ Մկրտչյանը՝ ընդհանուր սալջարդ ախտորոշումներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարզվել է, որ դեպքի վայրում վարորդի հայտարարությունը, թե՝ ուղևորը քնած էր ավտոմեքենայի մեջ, արթնացավ և թեքեց մեքենայի ղեկը, չի համապատասխանում իրականությանը, այլ ուղևորները հենց իրենք են նկատել, որ վարորդը ղեկին «դանթում է» և վերջին պահին, երբ Mercedes-ը պետք է մխրճվեր առջևով ընթացող Камаз բեռնատարի հետնամասի մեջ, հենց ուղևորներն են սթափեցրել վարորդին, ինչից հետո վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/18/56849/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունիսի 18-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-07:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վաչագան Ավոյանը իր վարած Mercedes մակնիշի AY-952-YA համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ «Բեկոն» մսամթերքների կոմբինատի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 10 մետր կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հարություն Տանանյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, մինչ կժամաներ Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)