1482 դիտում
11:14 19-06-2015
ԼՂՀ Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուստարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները
Հունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:
Համաբանակային նշանակության այս միջոցառումն իրականացվում է բանակի վարչության բարձրաստիճան սպաներից կազմված հատուկ հանձնաժողովների կողմից, որոնք մեծ ուշադրություն դարձնելով գործնական նորմացույցների կատարման ունակություններին, վեր են հանում նկատված բացթողումներն ու թերացումները և կարճ պարապմունքների միջոցով տեղերում լուծում տալիս առկա խնդիրներին:
Չստորադասելով մնացած առարկաների նշանակությունը` բանակում հսկողական ստուգումների ընթացքում ավելի մեծ կարևորություն է տրվում մարտական պատրաստության և պատրաստականության առարկաներին` նպատակ ունենալով բացահայտել զորամասերի ու ստորաբաժանումների ուժեղ և թույլ կողմերը և համապատսխան քայլեր ձեռնարկել մարտական պատրաստության մակարդակը էլ ավելի բարձրացնելու համար:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
16:51 17-12-2018
Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները
4561 դիտում
22:51 24-12-2016
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը
1075 դիտում
16:16 23-11-2023
Կառավարությունը կփոխհատուցի ԼՂ-ից տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
Այս բաժնից
1210 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1477 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1138 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները