Անհավատալի դեպք Թուրքիայի պատանեկան ֆուտբոլի խաղի ժամանակ. տեսանյութ
Զվարճալի, պարզապես արտառոց դրվագ է գրանցվել թուրքական Իզմիրի քաղաքի ֆուտբոլի գավաթի խաղարկության ժամանակ՝ 11 տարեկանների «Կորիկ» և «Բուրսասպոր» թիմերի միջև խաղում:
«Կորիկի» տղաները տուգանային հարվածով բացել են հաշիվը: Եվ մինչ նրանք գոլը նշելիս են եղել, «Բուրսասպորի» ֆուտբոլիստները շատ արագ գնդակը խաղարկել են դաշտի կենտրոնից և գրավել մրցակցի դարպասը:
Թեպետ մրցավարը այդ գոլը հաշվել է, սակայն «Բուրսասպորի» ֆուտբոլիստները մեծահոգաբար՝ ֆեյր-փլեյի ոգով թույլ են տվել, որպեսզի «Կորիկը» գոլ խփի:
Ամենաարտառոցը դրանից հետո է սկսվում: Թե ինչ է տեղի ունեցել, դիտեք տեսանյութը, միայն նշենք, որ մրցավարը գոլ է հաշվում: