Փարիզում եռօրյա գործադուլի են դուրս եկել տաքսիստներն ու ավտոբուսի վարորդները
Մինչև այս շաբաթվա վերջ փարիզյան ճանապարհներով տեղափոխվելը կարող է բավական բարդ լինել. եռօրյա գործադուլի են դուրս եկել տաքսիստներն ու ավտոբուսի վարորդները:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, տաքսիների վարորդների ֆրանսիական արհմիությունների ներկայացուցիչները քննարկում են Uberpop ծառայության հետ կապված աղմկահարույց գործի հետ կապված խնդրի լուծման եղանակները:
Բողոքի ակցիաները կարող են հանգեցնել իսկական քաոսի մայրաքաղաքի օդանավակայանը քաղաքի կենտրոնի հետ կապող գլխավոր փողոցի վրա: