211652_close_icon

Թբիլիսիում փրկարարները հայտնաբերել են ջրհեղեղից մահացած ևս մի երիտասարդ աղջկա դի

views-count2249 դիտում article-date 09:41 18-06-2015
Այս գիշեր Թբիլիսիի կենդանաբանական այգու մոտակայքում, աղբի ու ցեխի հսկայական շերտի տակից փրկարարները դուրս են բերել երիտասարդ աղջկա դի, հաղորդում է Interfax-ը: Տեղեկությունը հաստատել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշվիլին: Վերջին տվյալներով՝ ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 19-ի: Ողջ գիշեր Թբիլիսիում շարունակվել են փրկարարական ու որոնողական աշխատանքները: Փրկարարները փնտրել են նաև կենդանաբականական այգուց փախած ևս մեկ վագրին, որի մասին ահազանգել էին քաղաքացիները, սակայն կենդանուն այդպես էլ չեն գտել: Դեռևս անհայտ են 4 մարդկանց ճակատագրերը:

Նմանատիպ նյութեր